Բոլոր մասերը

Պաշտոնական տեքստ · Բաժին XVII

Մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը

138.

Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակումը պետք է իրականացվի քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկին վարորդի առկայության դեպքում, բացի այն դեպքերից, երբ կոշտ կցիչի կառուցվածքն ուղղագիծ երթևեկության ժամանակ ապահովում է քարշակվող տրանսպորտային միջոցի ընթացքը քարշակողի հետագծով:

1 հարց
139.

Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ արգելվում է քարշակվող ավտոբուսում, տրոլեյբուսում և բեռնատար ավտոմոբիլի թափքում մարդկանց փոխադրումը: Մասնակի բեռնման եղանակով քարշակելիս` արգելվում է մարդկանց գտնվելն ինչպես քարշակվող տրանսպորտային միջոցի խցիկում կամ թափքում, այնպես էլ քարշակողի թափքում:

13 հարց
140.

Քարշակող և քարշակվող տրանսպորտային միջոցների միջև պետք է ապահովվի` ճկուն կցիչով քարշակելիս 4-6 մ, իսկ կոշտ կցիչով` 4 մ ոչ ավելի հեռավորություն:

7 հարց
141.

Մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս` ճկուն կապող օղակը նկատելի դարձնելու նպատակով այն պետք է կահավորվի նախազգուշական հարմարանքներով, որոնք անկյունագծով 50 մմ լայնությամբ իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, 200 x 200 մմ չափերի լուսանդրադարձիչ մակերևույթով դրոշակներ կամ վահանակներ են: Ճկուն կապող օղակի վրա պետք է տեղադրվեն երկուսից ոչ պակաս նախազգուշացնող հարմարանքներ:

1 հարց
142.

Կոշտ կցման հարմարանքի կառուցվածքը պետք է համապատասխանի ստանդարտների պահանջներին:

1 հարց
143.

Քարշակումն արգելվում է`

1 հարց
1)

երկու և ավելի մեխանիկական տրանսպորտային միջոցների.

2)

առանց կողային կցորդի մոտոցիկլներով, ինչպես նաև դրանց.

3 հարց
3)

մերկասառույցի պայմաններում` ճկուն կցիչով.

7 հարց
4)

այն տրանսպորտային միջոցների, որոնց ապակեմաքրիչները և կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները չեն աշխատում` այն դեպքում, երբ քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկավարումն իրականացվում է վարորդի կողմից.

1 հարց
5)

այն տրանսպորտային միջոցների, որոնց ղեկային կառավարումը չի գործում (բացառությամբ մասնակի բեռնմամբ եղանակով քարշակելիս).

1 հարց
6)

այն տրանսպորտային միջոցի, որի արգելակային համակարգը չի գործում և դրա փաստացի զանգվածը գերազանցում է քարշակողի փաստացի զանգվածի կեսը: Քարշակվողի փաստացի զանգվածը քարշակողի փաստացի զանգվածի կեսից քիչ լինելու դեպքում քարշակումը թույլատրվում է միայն կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով։

2 հարց
144.

Կանոնների 143-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում չգործող են համարվում ղեկային կառավարման և արգելակային այն համակարգերը, որոնք վարորդին թույլ չեն տալիս իրականացնել երթևեկության ուղղության փոփոխություն կամ կանգնեցնել տրանսպորտային միջոցը` անգամ նվազագույն արագությամբ երթևեկելիս:

2 հարց