Բոլոր մասերը

Պաշտոնական տեքստ · Բաժին XIII

Երթևեկությունն ավտոմայրուղիներով

115.

Ավտոմայրուղին 5.1` «Ավտոմայրուղի» ճանապարհային նշանի ազդման գոտում գտնվող ճանապարհ է, որը նույն մակարդակի վրա չունի հատումներ կամ հարակցումներ այլ ճանապարհների, երկաթուղային գծանցների կամ տրամվայի գծերի, հետիոտնային անցումների կամ հեծանվային արահետների հետ, չի սպասարկում ճանապարհամերձ տիրույթները և որում հանդիպակաց երթևեկելի մասերը բաժանված են բաժանարար գոտիով կամ ճանապարհային ցանկապատով: Ավտոմայրուղի համարվող ճանապարհի սկիզբը և վերջը նշվում են 5.1` «Ավտոմայրուղի» և 5.2` «Ավտոմայրուղու վերջը» նշաններով:

2 հարց
116.

Ավտոմայրուղիներում արգելվում են`

3 հարց
1)

հետիոտների տեղաշարժը, բեռնակիր, հեծկան կամ այլ կենդանիներ քշելը.

2 հարց
2)

հեծանիվների, մոպեդների, լծասայլերի (լծասահնակների), տրակտորների ու ինքնագնաց մեքենաների և այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ.

7 հարց
3)

3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը` երկրորդ գոտուց ձախ գտնվող այլ գոտիով.

1 հարց
4)

կանգառը` 6.4` «Կայանման տեղ» կամ 7.11` «Հանգստի վայր» նշաններով կահավորված կայանման հատուկ հարթակներից դուրս.

1 հարց
5)

մուտքը բաժանարար գոտու տեխնոլոգիական խզվածքներ, բացառությամբ ճանապարհների պահպանման կամ մաքրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների.

3 հարց
6)

հետընթացը.

1 հարց
7)

ուսումնական վարումը:

1 հարց
117.

Սույն բաժնի պահանջները տարածվում են նաև 5.3` «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշանով կահավորված, իսկ 116-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները` նաև ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա:

12 հարց