




Դիտեք ճանապարհային գծանշումների պատկերազարդ բաժինը «Ճանապարհային նշաններ» էջում։
Բացել գծանշումներըՀորիզոնական գծանշում
հոծ գիծ, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները.
6 հարցչորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գծեր).
5 հարցդեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին.
11 հարցընդհատվող գիծ, որը բաժանում է երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), իսկ մեկ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին ցույց է տալիս երթևեկության գոտիների սահմանները.
4 հարց«մոտեցման գիծ»` ընդհատվող գիծ, որը նախազգուշացնում է երթևեկության հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.1 կամ 1.11 գծանշմանը մոտենալու մասին (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երեք անգամ գերազանցում է այդ գծիկների միջև ընկած տարածությունը).
2 հարցընդհատվող գիծ, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (գծիկների երկարությունը և դրանց միջև ընկած տարածությունը հավասար են).
3 հարցընդհատվող լայն գիծ, որը ցույց է տալիս երթևեկելի մասի հիմնական և թափառքի կամ արգելակման գոտիների միջև առկա սահմանը.
2 հարցընդհատվող (դարձափոխային) գիծ, որը ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցներն անջատված են, բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը.
8 հարցընդհատվող դեղին գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կայանելն արգելված է: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.28` «Կայանելն արգելվում է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին.
8 հարցբաժանում են հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց.
ցույց է տալիս հետադարձի, ինչպես նաև մերձակա տարածքներ մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ.
2 հարց«Կանգ-գիծ»` հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում, ինչպես նաև երկաթուղային գծանցի առջև, երբ գծանցով երթևեկությունն արգելված է.
10 հարցցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի ճանապարհը հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին.
8 հարց«Զեբր»` ցույց են տալիս հետիոտնային անցումը: Գծանշման սլաքները (1.14.2) ցույց են տալիս հետիոտների շարժման ուղղությունը.
ընդհատվող գծեր, որոնք ցույց են տալիս այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը.
4 հարցհանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում,
համընթաց տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերը կամ համընթաց ուղղության տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում,
տարբեր ուղղությունների տրանսպորտային հոսքերի միացման տեղերում.
դեղին բեկյալ հոծ գիծ, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝ տաքսիների կայանման վայրերը.
4 հարցցույց է տալիս խաչմերուկում երթևեկության թույլատրելի ուղղությունները` ըստ գոտիների: Կիրառվում է ինքնուրույն կամ 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանների հետ: Փակուղու պատկերով գծանշումը ցույց է տալիս, որ դեպի մոտակա երթևեկելի մաս շրջադարձն արգելվում է: Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ թույլատրող գծանշումը թույլատրում է նաև հետադարձը.
20 հարցնախազգուշացնում է մոտենալու մասին`
երթևեկության գոտու վերջին (այն հատվածին, որտեղ տվյալ ուղղությամբ երթևեկության գոտիների թիվը նվազում է): Կարելի է կիրառել «1.20.1-1.20.3. «Ճանապարհի նեղացում» ճանապարհային նշանների հետ.
4 հարց«1.1» կամ «1.11» գծանշմանը, երբ դրանք բաժանում են հանդիպակաց (ուղղությունների) տրանսպորտային հոսքերը: Կիրառվում է 1.6. «Մոտեցման գիծ» գծանշման հետ միասին.
«STOP» գրառում` նախազգուշացնում է 1.12 գծանշմանը մոտենալու մասին, երբ այն կիրառվում է 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանի հետ.
2 հարցցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին.
11 հարցկրկնօրինակում են համապատասխանաբար 1.20.2՝ «Ճանապարհի նեղացում» , 3.24՝ «Առավելագույն արագության սահմանափակում» և 8.17 «Հաշմանդամություն ունեցող անձինք» ճանապարհային նշանները և կիրառվում դրանց հետ միասին.
2 հարցկրկնօրինակում է 8.4.3.1 ցուցանակը. կիրառվում է ինքնուրույն կամ 8.4.3.1 ցուցանակի հետ.
ցույց է տալիս երթևեկելի մասի արհեստական անհարթությունները, կիրառվում է 5.20՝ «Արհեստական անհարթություն» նշանի հետ.
2 հարց(գույնը՝ դեղին) նշում է խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Կիրառվում է ինքնուրույն կամ 1.35` «Խաչմերուկի տարածք» նշանի հետ:
4 հարց1.1, 1.2 և 1.3 գծերը հատելն արգելվում է.
9 հարց1.1. Գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները` կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս, իսկ 1.2 գիծը թույլատրվում է հատել կողնակի վրա կանգառ կատարելու և կանգառ կատարելու վայրից դուրս գալու դեպքում, այն տեղերում, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառ կամ կայանում.
12 հարց1.5 - 1.8 գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից:
Դարձափոխային լուսացույցների բացակայության կամ անջատված լինելու դեպքերում 1.9 գծանշումը թույլատրվում է հատել, եթե այն գտնվում է վարորդից աջ, իսկ միացված դարձափոխային լուսացույցի դեպքում` ցանկացած կողմից, եթե այդ գծերը բաժանում են երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիները: Դարձափոխային լուսացույցի անջատման դեպքում վարորդը պետք է անհապաղ վերադասավորվի 1.9 գծանշումից դեպի աջ:
2 հարցԱնջատված դարձափոխային լուսացույցների դեպքում երթևեկության հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.9 գծանշումը հատելն արգելվում է.
5 հարց1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս` նաև հոծ գծի կողմից:
14 հարցՈւղղաձիգ գծանշում
Նշում է (են)`
ճանապարհային կառույցների (կամուրջների և ուղեկամուրջների հենարանների, եզրապատերի ճակատային մասերի և այլն) տարրերը, երբ դրանք վտանգ են ներկայացնում երթևեկող տրանսպորտային միջոցների համար.
2 հարցբաժանարար գոտիների և անվտանգության կղզյակների վրա տեղադրված կլոր կարճասյուները.
ուղղորդ սյունիկները, ուղեցցերը, ցանկապատերի հենակները և այլն.
ցանկապատերի կողային մակերևույթները` ճանապարհների փոքր շառավղով կորացումների, կտրուկ վայրէջքների և այլ վտանգավոր հատվածների վրա.
2 հարցճանապարհների ցանկապատերի կողային մակերևույթներն այլ տեղամասերում.
վտանգավոր հատվածներում եզրաքարերը և բարձրացված անվտանգության կղզյակները:

